«Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի․ Թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավար
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն թյուրքական պետությունների, այլեւ ողջ տարածաշրջանի համար, ինչպես նաեւ նրա սահմաններից դուրս։ Այս մասին հայտնել է Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիեւը Բաքվում լրագրողների հետ զրույցում, կազմակերպության երկրների աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարների առաջին նիստի շրջանակում։
Օմուրալիեւը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» հին Մետաքսի ճանապարհի առանցքային երթուղիներից է եւ ապահովում է թյուրքական պետությունների ուղիղ ելքը արեւմտյան ուղղությամբ։ «Այս տեսակետից միջանցքը կարեւոր է ոչ միայն Ադրբեջանի եւ թյուրքական աշխարհի, այլեւ ողջ տարածաշրջանի համար, ներառյալ Արեւմուտքը, Եվրոպան եւ անգամ Հայաստանը։ Այս համատեքստում ես բարձր եմ գնահատում օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունը, այն պատմական քայլ է դարձել»,- ընդգծել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



