Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում. բերման ենթարկվածների մեջ Հնդկաստանի քաղաքացիներ են․ նոր մանրամասներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 2-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում ՆԳՆ Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 1/1 հասցեում գործող «777» գիշերային ակումբում կռիվ է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցեից խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Սուրեն Հ․-ն և Հնդկաստանի քաղաքացիներ 31-ամյա Մենդու Սրջին, 22-ամյա Կեսռն Դիլվարկսին, 28-ամյա Ռաեմ Բլջիդին։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 03։50-ի սահմաններում նշված ակումբում ծննդյան արարողության ժամանակ, տորթը կտրելու պատճառով վիճաբանություն է առաջացել ակումբի տնօրեն Սուրեն Հ․-ի, դեռևս ինքնությունը չպարզված այլ անձանց և Հնդկաստանի նշված քաղաքացիների միջև, որի ժամանակ վերջիններս, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, ինչի հետևանքով Մ․ Սրջին, Կ․ Դիլվարկսին և Ռ․ Բլջիդին ստացել են մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական բաժին։
Հետևեք մեզ՝ այստեղ



