Երևանյան միջազգային թատերական 3-րդ փառատոնը, հյուրերն ու հետաքրքիր դրվագները
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 19-ից 30-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն արդեն երրորդ անգամ իրականություն դարձրեց Երևանյան միջազգային թատերական փառատոնը։
Այս տարի փառատոնը ներկայացավ բացառիկ համագործակցային ծրագրերով՝ այդ թվում Հայաստանում Եվրոպական միության, Գյոթե ինստիտուտի և Հակաուտի ՀԿ-ի հետ։ Հայ հանդիսատեսը տեսավ ու լսեց մեր երկրի քսանամյա պատմությունը ամերիկացի լուսանկարիչ Ուինսլոու Մարտինի աչքերով՝ «Սիրո նամակ Հայաստանին» պատմասացության և ցուցահանդեսի միջոցով։ Հայաստանաբնակ պարողներն աշխատեցին Sasha Waltz & Guests խմբի անդամ Դավիդե Դի Պրետորոյի հետ՝ վերաբեմադրելով IN C պարային ներկայացումը։

Լիթ մուն թատերական ընկերությունը (ԱՄՆ) միաձուլեց դասական գրականությունը և ժամանակակից թատերարվեստը՝ փառատոնի ծրագրում էին չեխովյան «Քեռի Վանյան» և շեքսպիրյան «Լիր արքան»։ Յուլյա Դուխովնիի ներկայացում-աշխատարանը հիշեցրեց, որ ստեղծագործ ոգին տարիք չի հարցնում։
Երևանյան հանդիսատեսը հաղորդակից դարձավ նաև Հայաստանից դուրս արարող հայկական թատրոններին․ Պետրոս Ադամյանի անվան Թիֆլիսի պետական հայկական դրամատիկական թատրոնը ներկայացրեց իր նոր բեմադրությունը՝ «Պեպոն», իսկ Ստամբուլի Յանկարծ անկախ թատերախումբը սարոյանական շունչ էր բերել «Սիրտս լեռնագավառն է» ներակայցմամբ։

Փառատոնին անմասն չմնացին հայաստանյան թատրոնները․ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ներկայացրեց «Կառլ Մարքս․ Խոստովանություններ», Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը՝ «Փափլիկը», Երևանի մնջախաղի պետական թատրոնը՝ «Մացառուտներ» բեմադրությունները։
Նման հագեցած ու գունեղ օրեր պարգևեց Երևանյան միջազգային թատերական փառատոնը թատերասեր հանրությանը։











Հետևեք մեզ՝ այստեղ



