ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Հայաստանում կայացել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե. «Փաստ»
ЛАЙФ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ֆինլանդիա՝ Անկախության օր, Բուլղարիա՝ Նիկուլի օր, Իսպանիա՝ Սահմանադրության օր, Ղազախստան՝ Դատախազության օր, Ուկրաինա՝ Զինված ուժերի օր, Էկվադոր՝ Մայրաքաղաք Կիտոյի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1882 - վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին (Քերեստեճյան)։
1918 - ավարտվել է թուրքական զորքերի էվակուացիան Ադրբեջանից և Հայաստանից:
1956 - վախճանվել է նշանավոր գրող, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը։
1958 - Հայաստանի Գերագույն խորհրդի հրամանագրով Միկոյանի շրջանը և համանուն ավանը վերանվանվել են Եղեգնաձոր։
1970 - վախճանվել է բանաստեղծ, ճարտարապետ Ռուբեն Աղաբաբյանը:
1985 - վախճանվել է արձակագիր, դրամատուրգ Միքայել Շաթիրյանը:
2002 - վախճանվել է քանդակագործ Ռուզան Քյուրքչյանը:
2008 - նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Նիկոլայ Ռիժկովին շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչումը:
2011- Սամվել Նիկոյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ:
2014 - վախճանվել է պատմաբան Լավրենտի Բարսեղյանը:
2015 - կայացել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:
ԱՇԽԱՐՀ
1185 - վախճանվել է Պորտուգալիայի առաջին թագավոր Ալֆոնս 1-ին Էնրիկեշը:
1534 - հիմնադրվել է Էկվադորի մայրաքաղաք Կիտոն։
1741 - Ռուսաստանում տեղի է ունեցել հեղաշրջում, որի արդյունքում թագուհի է դարձել Ելիզավետա Պետրովնան:
1771 - վախճանվել է իտալացի բժիշկ Ջովաննի Բատտիստա Մորգանին՝ պաթանատոմիայի հիմնադիրը:
1778 - ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակը, որի անունով է կոչվում գազային օրենքներից մեկը:
1779 - վախճանվել է ֆրանսիացի գեղանկարիչ Ժան Բատիստ Սեմեոն Շարդենը:
1855 - վախճանվել է գերմանացի բանկիր Ամշել Ռոտշիլդը՝ Ռոտշիլդների դինաստիայի հիմնադիրը:
1865 - ԱՄՆ-ի Սահմանադրությամբ երկրում արգելվել է ստրկությունը։
1892 - վախճանվել է ինժեներ, գյուտարար և գործարար Վերներ ֆոն Սիմենսը՝ Siemens AG ընկերության հիմնադիրը:
1912 - եգիպտական Ամարնեում պեղումների ժամանակ հայտնաբերվել է Նեֆերտիտիի կիսանդրին:
1917 - Ֆինլանդիայի խորհրդարանը որոշում է ընդունել դուրս գալ Ռուսաստանի կազմից և ստեղծել անկախ պետություն:
1917 - կանադական Նոր Շոտլանդիա նահանգի Հալիֆաքս քաղաքում պայթել է ռազմամթերք տեղափոխող նավը, ինչի հետևանքով զոհվել է մոտ 2000 մարդ։
1922 - Իռլանդիան անկախացել է Միացյալ Թագավորությունից։
1989 - տեղի է ունեցել Մոնրեալի պոլիտեխնիկական ինստիտուտի սպանդը, որի արդյունքում զոհվել է 15 անձ՝ ներառյալ կրակողը, վիրավորվել են 14-ը:
1997 Ռուսաստանի օդուժի ռազմատրանսպորտային Ан-124 ինքնաթիռը Իրկուտսկում ընկել է բնակելի շենքի վրա, որի արդյունքում զոհվել է 72 մարդ:
2017 - վախճանվել է ֆրանսիացի ռոք-երգիչ, կոմպոզիտոր և դերասան Ջոննի Հոլլիդեյը:
2000 - հայտնաբերվել է 116 ատոմային համարով քիմիական էլեմենտը՝ Լիվերմորիումը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



