Նիկոլի իշխանության մնալու գլխավոր պատճառն ընդդիմության վատ պայքարը չէ․ Շարմազանով
БЛОГԻսկ դուք Նիկոլին եք ընդդիմությու՞ն, թե՞ ՝ խորհրդարանական ընդդիմությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Ընտրություններին ընդառաջ ակտիվացել են խորհրդարանական ընդդիմությանն ուղղված քննադատությունները։
Մի մասը մեզ քննադատում է Նիկոլին չհեռացնելու համար։
Մյուսներն ավելի հեռուն են գնում ու մեղադրում երկու ընդդիմադիր ուժերին իշխանափոխություն չցանկանալու մեջ։
Շարքային քաղաքացիներն իրավունք ունեն ու պետք է մեզնից պահանջեն ավելի արդյունավետ գործողություններ։
Բայց արդյո՞ք իրավունք ունեն մեզ մեղադրելու նրանք,ովքեր ոչինչ չեն արել Նիկոլին հեռացնելու համար։
Ու՞ր էիք դուք ,երբ Հանրանետականը ու ՀՅԴ-ն փողոցներից տուն չէին գնում:
Ու՞ր էիք դուք, երբ մենք ձերբակալվում ու կալանավորվում էինք։
Արդյո՞ք ազնիվ եք դուք, երբ «բոչկա» եք գլորում տարիներ շարունակ Նիկոլի ռեժիմի դեմ ազնիվ պայքարած, բայց դրական արդյունք չգրանցած ընդդիմության վրա։
2024-ի հուլիսից մեծ հանրահավաք ու անհնազանդության ակցիաներ չեն եղել։
Կազմակերպեիք, համախմբեիք, պայքարեիք…
մենք էլ կգայինք, ձեզ կօժանդակեինք։
Նիկոլի իշխանության մնալու գլխավոր պատճառն ընդդիմության վատ պայքարը չէ։
Ինչպես ժամանակին նշել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կառավարիչը մնում է իշխանության, նախ եւ առաջ արտաքին ուժերի սատարման պատճառով։
Սա է գլխավոր պատճառը։
Եվ կարիք չկա թիրախավորել խորհրդարանական ընդդիմությանը։
Դրանով մենք մեր ընդհանուր նպատակին ՝ իշխանափոխությանը, ոչ թե մոտենում ենք, այլ ավելի ենք հեռանում»,-գրել է նա։



