Զելենսկին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ խաղաղության պլանի վերաբերյալ իր բանակցությունները
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն քննարկել են ամերիկացի հատուկ բանագնացների հետ ուկրաինական կողմի վերջերս տեղի ունեցած հանդիպումը, տեղեկացրել է Զելենսկին սոցցանցերում, փոխանցել է «Европейская правда»-ն։
Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 6-ին, Զելենսկին զրուցել է Ռյութեի հետ։ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը շնորհավորել է նրան Ուկրաինայի Զինված ուժերի օրվա կապակցությամբ։
Նրանք նաեւ դիվանագիտական իրավիճակի վերաբերյալ գնահատականներ են փոխանակել, Զելենսկին Ռյութեին տեղեկացրել է ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ Ուկրաինայի ներկայացուցիչների զրույցի մասին։
«Համաձայնեցրել ենք հետագա շփումները»,- ավելացրել է Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության քարտուղար Ռուստեմ Ումերովը եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը տեղեկացրել էին «խաղաղության պլանի» վերաբերյալ ուկրաինական եւ ամերիկյան կողմերի բանակցությունների ընթացքի մասին եւ նշել, որ հանդիպումները կշարունակվեն շաբաթ օրը՝ դեկտեմբերի 6-ին։
ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ նախորդ նման հանդիպումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 4-ին Ֆլորիդայում։
Հետևեք մեզ՝ այստեղ



