Հնդկաստանի 11 քաղաքացիներ ծեծել են իրար Երևանում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Shamshyan.com-ի տեղեկություններով` նոյեմբերի 30-ին, ժամը 20։50-ի սահմաններում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում՝ «Ֆլամինգո» հյուրանոցային համալիրում։
Իրավապահները պարզել են, որ նույն օրը ժամը 20։30-ի սահմաններում Արցախի պողոտայի թիվ 47 հասցեում գործող «Ֆլամինգո» հյուրանոցային համալիրի բակում, ապա շինության ներսում ազգությամբ հնդիկներ 21-ամյա Սագդև Սինգհը, 24-ամյա Լաֆպրիտ Սինգհը, 22-ամյա Ռահուլ Կումարը, 22-ամյա Պրադիպ Սինգհը և 21-ամյա Ընգրեջ Սինգհը վիճաբանել են հյուրանոց եկած Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 22-ամյա Լաֆպրիտ Սինգհի, 24-ամյա Կոմալ Կումարի, 23-ամյա Ռահուլ Կումարի, 18-ամյա Ակաշ Սինգհի, 30-ամյա Բաջան Սինգհի և 20-ամյա Գուր Սահիբ Սինգհի հետ, որի ժամանակ, խախտելով հասարակական կարգը, հյուրանոցի բնականոն աշխատանքը և հասարակության նկատմամբ դրսևորելով բացահայտ արհամարհական վերաբերմունք, իրենց ձեռքին եղած փայտերով, ապակյա տարաներով հարվածներ են հասցրել միմյանց, իսկ Սագդև Սինգհը հանել է ատրճանակ, որը, սակայն, վիճաբանության մասնակիցների կողմից վերցվել է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը, ժամը 23։00-ի սահմաններում վիճաբանության մասնակիցները Արցախի պողոտայի թիվ 45 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք պահելու համար ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ



