Արմեն Ջիգարխանյանին Մոսկվայում հիվանդանոց են տեղափոխել
ОБЩЕСТВОՍրտի հետ լուրջ խնդիրների պատճառով նշանավոր հայ դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին Մոսկվայում տեղափոխել են մասնագիտացված սրտաբանական հիվանդանոց: Ինչպես հաղորդումէ«Արմենպրես»-ը` վկայակոչելով Lifenews.ru-ն, նրան տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
Դերասանի կինը` Վալենտինան տեղեկացրել է, որ Ջիգարխանյանը կմնա հիվանդանոցում շուրջ մեկ շաբաթ: 80-ամյա դերասանն ունի սրտի իշեմիկ հիվանդություն: Հետազոտությունն անցնելուց հետո Արմեն Ջիգարխանյանը կանցնի ինտենսիվ թերապիայի կուրս: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:
Արմեն Ջիգարխանյանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, թատրոնի ռեժիսոր: Նա նկարահանվել է մի քանի տասնյակ ֆիլմերում, ձայնադրել բազմաթիվ մուլտֆիլմեր:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



