Հայաստանը մեծացրել է ռուսական գյուղմթերքների ներմուծումը. ո՞ր ապրանքներն են ամենաշատը ներմուծվում
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ փարձագետների գնահատականների՝ Ռուսաստանը 2025 թվականի առաջին ինն ամիսներին ԵԱՏՄ երկրներ է մատակարարել մոտ 6,2 միլիարդ դոլարի գյուղատնտեսական արտադրանք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մատակարարումների ծավալը արժեքային առումով աճել է 17%-ով, հաղրոդում է «Агроэкспорт»-ը։
Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ մատակարարվող ապրանքախմբերի շարքում արտահանումից ստացված եկամուտների առումով առանձնանում են խոզի միսը, շաքարավազը, արևածաղկի ձեթը, ցորենը և խմիչքները (ներառյալ ոգելից խմիչքը)։
Ռուսաստանից գյուղատնտեսական արտադրանք ներմուծող երկրներն են (դրամական առումով).
Բելառուսը՝ 45% մասնաբաժին
Ղազախստանը՝ 42% մասնաբաժին
Ղրղզստանը՝ 7% մասնաբաժին
Հայաստանը՝ 5% մասնաբաժին
Ռուսաստանից ներմուծման ընդհանուր ծավալը գերազանցում է 320 միլիոն դոլարը, ինչը 14%-ով ավելի է։ Հիմնական արտադրանքն են ցորենը, շոկոլադը և ալյուրով պատրաստված հրուշակեղենը, արևածաղկի ձեթը, թռչնամիսը և խոզի միսը։
Հետևեք մեզ՝ այստեղ



