«Գոյը պետք է վերադառնա իր համար ստեղծված տարածքին». այսօր «Գոյ» թատրոնի 37-ամյակն է
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր «Գոյ» թատրոնի 37-ամյակն է, այս մասին տեղեկացնում է թատրոնի ֆեյսբուքյան էջը.
«2025 թ. դեկտեմբերի 8-ին Գոյ թատրոնը նշում է իր 37-ամյակը։
Այսօր, երբ մեր թատրոնի դուռը մոտ երկու տարի շարունակ փակ է մնում վարչական որոշումների հետևանքով, մենք շարունակում ենք հիշեցնել, որ Գոյը շենք չէ, այլ՝ մշակութային աշխարհ, որի դուռը չի կարող փակվել։
37 տարվա ընթացքում Գոյ թատրոնը եղել է հայկական թատերական նորարարության, ազատ ստեղծագործական մտածողության և բեմարվեստում ռիսկի խորհրդանիշ։
Այսօր այդ արժեքները վտանգված են։
Մենք մեր հարցը կրկին բարձրացնում ենք հանրային հարթակում՝ որպես մշակութային տարածքի շահագրգիռ անձինք, քաղաքացիներ և արվեստագետներ։
Գոյը պետք է բացվի։
Գոյը պետք է վերադառնա իր համար ստեղծված տարածքին։
Մշակույթը պահվում է ոչ թե որոշումներով, այլ՝ մարդկանցով։
Հիշիր Գոյը և մենք կվերադառնանք»:
Հետևեք մեզ՝ այստեղ



