36-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ հյուրանոցում իրենից հшփշտակել են կես միլիոն դրամ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 4-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ տաք հետքերով բացահայտել են Շենգավիթ վարչական տարածքում տեղի ունեցած կողոպուտի դեպք, որում ներգրավված են եղել «գիշերային թիթեռնիկներ», հայտնում է Shamshyan.com-ը։
Դեկտեմբերի 3-ին, ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Սյուզի և Աննա անուններով ներկայացած երկու աղջիկներ Գործարանային մետրոյի մոտ իրենց կողմից վարած ավտոմեքենայով մոտեցել են Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Ս․-ին և նրան հրավիրել են Բագրատունյաց պողոտայում գտնվող իբրև հյուրանոց շահագործվող տարածք։
Արդեն տեղում Սյուզիի և Աննայի հանդիպումը Անդրանիկի հետ տևել է մոտ 10 րոպե, որի ժամանակ նրանք Անդրանիկից հետքրքրվել են թե ինչքան գումար ունի և նա ասել է, որ իր մոտ կա 500 հազար դրամ։
Կարճ ժամանակում Սյուզին ու Աննան կարողացել են նրանից հափշտակել ողջ գումարը և դիմել փախուստի։
Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ Սյուզին 39-ամյա Սյուզաննա Հ․-ն է , իսկ Աննան՝ 40-ամյա Աննա Ս․-ն։
Վերջիններիս հետ Շենգավիթի ոստիկանները կատարել են բացատրական աշխատանքներ, որի արդյունքում նրանք ներկայացել են ոստիկանություն, որտեղ էլ Աննա Ս․-ն հայտնել է, որ դեկտեմբերի 3-ին այդ տղամարդու հետ իրենք գնացել են Բագրատունյաց պողոտայում գտնվող նշված հյուրանոց, որտեղ այդ տղամարդը իրենց տվել է ամեն մեկին 4 հազար դրամ և իրենք նրանից ոչ մի գումար չեն տարել։
Աննա Ս․-ն և Սյուզաննա Հ․-ն Շենգավիթի ոստիկաննության բաժնից ներկայացել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ պարզվելու է «գիշերային թիթեռնիկներն» են ճիշտ, թե նրանցով գերված տղամարդը։
Հետևեք մեզ՝ այստեղ



