4 անձի սպանած քաղաքացին տեղափոխվել է հոգեբուժարան
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ հայտնի դարձավ՝ Արամուսում և Զովաշենում 4 անձի սպանած Թ. Հ.-ն անմեղսունակ է ճանաչվել, այս մասին MediaHub-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Քրեական վարույթի շրջանակում նշանակված փորձաքննության եզրակացության համաձայն՝ անձը ճանաչվել է անմեղսունակ, որի հիման վրա՝ քրեական վարույթը փոխակերպվել է բժշկական հարկադրանքի վարույթի։ Նրա նկատմամբ կիրառվել է անվտանգության միջոց՝ բժշկական հսկողություն։
MediaHub-ը փորձեց հասկանալ՝ արդյո՞ք սպանություն կատարած անձն այժմ հոգեկան առողջության կենտրոնում է բժիշկների հսկողության տակ, թե՞ ազատության մեջ է և մեկ-մեկ է գտնվում բժիշկների հսկողության տակ։
MediaHub-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Թադևոս Հովակիմյանը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն և այժմ գտնվում է այնտեղ։
Նշենք, որ անձը կատարել է 4 սպանություն՝ 3 ժամում։ Արամուսում իր հարևան ամուսիններին ու ևս երկու անձի սպանած տղամարդը իրավապահներին պատմել է, թե ինչն է եղել սպանությունների շարժառիթը:
Ասել է, որ դեռ 20 տարի առաջ իրեն ծեծի են ենթարկել, ինչից հետո լարվել են իր ու սպանված Գևորգ Ղազարյանի հարաբերությունները: Իսկ թե ինչու է սպանել Ակունք գյուղում հանգստացող զույգին՝ 61-ամյա տղամարդն ասել է՝ փախուստի դիմելու համար նրանցից մեքենան է ուզել, չեն տվել: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ Թադևոս Հովակիմյանի ընտանիքը դուրս է բերվել համայնքից:
Հետևեք մեզ՝ այստեղ



