Հայաստանյան թանգարանների համար ուսանողները բրենդավորում և վերաբրենդավորում կիրականացնեն
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մշակույթի զարգացման հիմնադրամի և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Հուշագրով նախատեսվում է համագործակցություն Համալսարանի «Կոմունիկացիոն դիզայն» կրթական ծրագրի շրջանակում, որը իրականացվում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի և Ռուսաստանի Դաշնության «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» բուհի Դիզայնի դպրոցի համագործակցությամբ։
Հուշագրով համալսարանի «Կոմունիկացիոն դիզայն» կրթական ծրագրի ուսանողները՝ որպես ավարտական աշխատանքի թեմա կիրականացնեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների բրենդավորումը և վերաբրենդավորումը, հիմնադրամի հետ համատեղ կկազմակերպեն և կանցկացնեն բաց դասեր, սեմինարներ և մասնագիտական քննարկումներ, գիտաժողովներ և ցուցահադեսներ, ինչպես նաև համալսարանի «Կոմունիկացիոն դիզայն» կրթական ծրագրի դասախոսները վարպետաց դասեր կանցկացնեն հիմնադրամի դիզայներների համար։
«Այս համագործակցությունը մեզ համար կարևոր քայլ է մշակութային ժառանգության ժամանակակից ներկայացման ուղղությամբ։ Թանգարանների բրենդավորման գործընթացում երիտասարդ մասնագետների ներգրավումը հնարավորություն կտա ձևավորել նոր լեզու՝ համադրելով մշակութային արժեքները, դիզայնը և նորարարական մտածողությունը»,-նշել է Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը։

««Կոմունիկացիոն դիզայն» կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին ներգրավել իրական, սոցիալապես կարևոր նախագծերի մեջ։ Մշակույթի զարգացման հիմնադրամի հետ համագործակցությունը թույլ է տալիս ուսանողներին աշխատել կենդանի միջավայրում՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի մշակութային հաստատությունների զարգացմանն ու միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը»,-նշել է Հայաստանում «Կոմունիկացիոն դիզայն» ծրագրի ղեկավար Իգոր Գուրովիչը։
ՌՀՀ Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի տնօրեն Կարեն Մարգարյանը կողմերին իր խոսքում մաղթեց արդյունավետ համագործակցություն՝ ի նպաստ ծրագրի զարգացման։ «Ուսումնական ծրագրերի և մշակութային ոլորտի նման խորը համագործակցությունները ձևավորում են այն միջավայրը, որտեղ կրթությունը դառնում է կիրառական, իսկ ստեղծարար միտքը՝ հասարակական արժեք ստեղծող։ Վստահ եմ, որ այս նախաձեռնությունը կարևոր ազդեցություն կունենա թե՛ ուսանողների մասնագիտական կայացման, թե՛ մշակութային հաստատությունների ժամանակակից զարգացման վրա»,-նշել է նա։

Հետևեք մեզ՝ այստեղ



