Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 2-ի համեմատ բարձր է 3 սանտիմետրով
ОБЩЕСТВОՍեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ նաեւ հունիս ամսին` առատ տեղումների, Արփա-Սեւան թունելային ջրատարի վերագործարկման եւ գետերի վարարման արդյունքում:
Ինչպես տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2015 թվականի հունիսի 2-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից արդեն գտնվում է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 61 միլիոն 367 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի ավելացում: Ոռոգման կամ այլ նպատակներով Սեւանա լճից դեռեւս ջրբացթողումներ չեն իրականացվում:
Խոսրով Խլղաթյան
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



