ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնության հավակնորդների մրցաշարի առաջին տուրում Արոնյանը կմրցի Գիրիի հետ
СПОРТՖԻԴԵ-ի կենտրոնական գրասենյակում կայացել է աշխարհի չեմպիոնության շրջանի հավակնորդների մրցաշարի վիճակահանությունը: Առաջին տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրիի դեմ:
Հիշեցնենք, մրցաշարը կայանալու է մարտի 10-30-ը Մոսկվայում: Հաղթողն իրավունք է ստանալու պայքարելու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի դեմ: Մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստ ` Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը, Վեսելին Տոպալովը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Անիշ Գիրին, Սերգեյ Կարյակինը և Պյոտր Սվիդլերը: Առաջին տուրի մյուս պարտիաներում Սերգեյ Կարյակինը կմրցի Պյոտր Սվիդլերի հետ, Հիկարու Նակամուրան՝ Ֆաբիանո Կարուանայի հետ, Վիշվանաթան Անանդը՝Վեսելին Տոփալովի հետ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



