Հայտնի են «Նոայի» հավանական մրցակիցները և խաղերի օրերը
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի ավարտից հետո պարզ դարձավ, որ 19-րդ հորիզոնականը զբաղեցրած Հայաստանի չեմպիոն «Նոան» շարունակում է պայքարը անցումային փլեյ-օֆֆում։
Ի տարբերություն նախնական հաշվարկների՝ նոր ձևաչափը ենթադրում է նաև վիճակահանության տարր։ Ըստ ՈւԵՖԱ-ի կանոնակարգի՝ 19-րդ և 20-րդ տեղերը զբաղեցրած թիմերը («Նոա» և «Դրիտա») կազմում են մեկ զույգ, որոնց մրցակիցները որոշվելու են 13-րդ և 14-րդ տեղերը զբաղեցրած թիմերի («Ցելյե» և «ԱԶ Ալկմար») միջև վիճակահանությամբ։
Այսպիսով, «Նոայի» մրցակիցը կլինի այս երկու ակումբներից մեկը․
- «Ցելյե» (Սլովենիա) – զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։
- «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) – զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը։
Վերջնական մրցակիցը պարզ կդառնա պաշտոնական վիճակահանության ժամանակ։ Վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 16-ին։
Արդեն հայտնի են հանդիպումների անցկացման ժամկետները։ Անցումային փլեյ-օֆֆի խաղերը կկայանան 2026 թվականի սկզբին․
- Առաջին հանդիպում՝ Փետրվարի 19-ին կամ 20-ին։
- Պատասխան հանդիպում՝ Փետրվարի 26-ին կամ 27-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ



