Երեք երեխաների հայրը հանկարծամահ է եղել կոկորդի ցավից
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիայի Սենթ Հելենս քաղաքից երեք երեխաների հայր, 47-ամյա Իան Հոդկինսոնը մահացել է Սուրբ Ծննդից մի քանի օր առաջ կոկորդի մշտական ցավից։
Ըստ նրա կնոջ՝ Ջեյն Չիսնոլի, Իանը սկսել է կոկորդի ցավ ունենալ դեռևս 2025 թվականի փետրվարին և նրա մոտ ախտորոշվել է խոցային կոլիտ: Նա դեղորայք է ընդունել, բայց կոկորդի ցավը շարունակվել է, ուստի նրան բուժել են տոնզիլիտի դեմ:
«Նա կրկին խոցային կոլիտի նոպա ունեցավ, ապա անընդհատ կոկորդի ցավ ուներ։ Ապրիլին մենք կորցրեցինք նրա մորը, և նա այդ ժամանակ ուժեղ ցավեր էր զգում։ Այդ ժամանակ նա բուժվում էր տոնզիլիտից», - պատմեց կինը։
Սակայն, 2025 թվականի դեկտեմբերին տղամարդը մահացավ։ Նա ուշաթափվեց, և ժամանած շտապօգնությունը նրան մահացած ճանաչեց։ Դիահերձումը ցույց տվեց, որ Յանը մահացել է քներակային զարկերակի պատռվածքից, որը առաջացել էր կոկորդում չախտորոշված ուռուցքից։
Ջեյնը հավելեց, որ ուռուցքի զարգացման պատճառը կարող էր լինել HPV-ն (մարդկային պապիլոմավիրուսը) և կոչ արեց մարդկանց պատվաստվել այս վիրուսի դեմ։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



