Քուվեյթն իր օդանավակայանները կտրամադրի ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիային
МЕЖДУНАРОДНОЕՔուվեյթը պատրաստ Է իր տարածքում տեղակայված ավիաբազաները տրամադրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ուժերին: Այդ մասին, հայտնել Է Էմիրության պաշտպանության նախարար շեյխ Հալեդ ալ Ջարահ աս Սաբահը:
«Քուվեյթի ավիաբազաները բաց են միջազգային կոալիցիայի ուժերի համար»,-նախարարի խոսքը մեջբերել Է Al Arabia հեռուստաալիքը: Աս Սաբահ-ը, որը Բրյուսելում մասնակցել Է ԻՊ-ի դեմ պայքարի գծով դաշինքի հանդիպմանը, նաեւ նշել Է, որ ամիրայության դերը կլինի աջակցություն ցուցաբերելը լոգիստիկայի եւ հետախուզության ոլորտում: Փետրվարի 9-ին Քուվեյթի կաբիների գործերի պետնախարար շեյխ Մոհամադ Աբդալա ալ Մուբարաք աս Սաբահը հայտարարել Է, որ իր երկիրը չի պլանավորում զորքեր ուղարկել Սիրիա: Նա նաեւ նշել Է, որ խոսքը վերցաբերում Է միայն հետախուզական տեղեկատվության ը եւ լոգիստիկայի բնագավառում օգնություն ցուցաբերելուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



