Ереван, 24.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 20 դեկտեմբեր). Ուղևորատար լաստանավի խորտակումը, շիկացման լամպի գյուտը. «Փաստ»

ЛАЙФ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Մարդկանց համերաշխության համաշխարհային օր, Պանամա՝ Սգի օր, Ռուսաստան, Բելառուս, Ղրղզստան և Հայաստան՝ Պետական և ազգային անվտանգության մարմինների աշխատողների օր, Մակաո՝ Հիմնադրման օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1864 – ծնվել է օպերային երգիչ, բաս - բարիտոն Ստեփան Եղիզարովը:

1920- Խորհրդային Հայաստանում տեղի է ունեցել բանկերի պետականացում և միասնական բանկի ստեղծում:

1920–ծնվել է ռազմական գործիչ, Արցախի հերոս Քրիստափոր Իվանյանը:

1922- հիմնականում հայ կոմունիստների «կուսակցական աշխատանքի» շնորհիվ Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն ստեղծել է Ղարաբաղի հարցով խորհուրդ՝ Կիրովի գլխավորությամբ, որը պետք է իրականացներ Ղարաբաղի կառավարումը և ստեղծեր ինքնավարություն:

1922– ծնվել է դերասան, թատերական ռեժիսոր Ռուբեն Աղամիրզյանը:

1934 – վախճանվել է վրացահայ արևելագետ, հայագետ, լեզվաբան և հնագետ Նիկողայոս Մառը: 1962 - վախճանվել է հայազգի մաթեմատիկոս Էմիլ Արթինը:

1988– ֆրանսիական հեռուստատեսությամբ առաջին անգամ կատարվել է «Քեզ համար, Հայաստան» երգը. խոսքերի հեղինակ՝ Շառլ Ազնավուր, երաժշտության հեղինակ՝ Ժորժ Կառվարենց:

1992-ստեղծվել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

2005-հաստատվել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի 236 միլիոն դոլարի դրամաշնորհը Հայաստանին:

2006- սպանվել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռոլանդ Մկրտչյանը:

2007-Շվեյցարիայի Դաշնային տրիբունալը ուժի մեջ է թողել Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի մեղադրական դատավճիռը, որով նա դատապարտվել է 2500 դոլար տուգանքի և պայմանական ազատազրկման Հայոց ցեղասպանությունը հերքելու համար:

2016-Գերմանիայի բարձրագույն դատարանը մերժել է մի շարք բողոքներ, որոնք ներկայացվել էին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման դեմ։

2021-ադրբեջանցիները մեծ շուքով բենզալցակայան են բացել Գորիս-Կապան ճանապարհահատվածում:

ԱՇԽԱՐՀ

1408 – մոնղոլ-թաթարական Եդիգեյ խանը նահանջել է Մոսկվայի պատերի տակ, որով ավարտվել է մոնղոլ-թաթարական վերջին խոշոր ասպատակությունը Ռուսաստանի վրա:

1522 – ավարտվել է Ռոդոսի պաշարումը, ասպետ-գոսպիտալիերները ամրոցը հանձնել են օսմանական զորքերին:

1738 – ծնվել է ֆրանսիացի քանդակագործ Կլոդիոնը:

1792 – սկսվել է փոստային հաղորդակցությունը Կանադայի և ԱՄՆ-ի միջև:

1879 – Թոմաս Ալվա Էդիսոնը ցուցադրել է շիկացման լամպի աշխատանքը:

1880– տեղի է ունեցել Բրոնքհորսթփրեյթի բախումը, որն առաջին անգլո-բուրական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է:

1883 – Նիագարայի վրա բացվել է ԱՄՆ-ը Կանադային կապող առաջին կամուրջը:

1892 – Սիրակուզա քաղաքի (Նյու Յորք նահանգ) բնակիչներ Ալեքսանդր Բրաունը և Ջորջ Ստիլլմանը արտոնագիր են ստացել պնևմատիկ անիվների համար:

1901 – ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, գյուտարար Ռոբերտ Բան դե Գրաֆֆը՝ էլեկտրաստատիկ գեներատորի հայտնագործողը:

1924 – իննամսյա կալանավորումից հետո պետական դավաճանության համար 5 տարով բանտարկության դատապարտված Ադոլֆ Հիտլերը դուրս է եկել Լանդսբերգյան բանտից:

1946 – կայացել է «Այս հրաշալի կյանքը» ամերիկյան ֆիլմի պրեմիերան, որը ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 1-ինն է:

1963 – առաջին ագամ Արևմտյան Բեռլինի բնակիչներին ԳԴՀ-ում գտնվող իրենց հարազատներին այցելելու համար թույլատրել են անցնել Բեռլինյան պատով:

1968– վախճանվել է ամերիկացի նշանավոր գրող, արձակագիր, «Պուլիտցերյան մրցանակի» և «Նոբել յան մրցանակի» դափնեկիր Ջոն Սթեյնբեքը:

1984 – վախճանվել է խորհրդային ռազմական և պետական գործիչ, մարշալ Դմիտրի Ուստինովը:

1987 –«Վեկտոր» տանկերի հետ բախման հետևանքով խորտակվել է Ֆիլիպիններում գրանցված «Դոնյա Պաս» ուղևորատար լաստանավը, որի արդյունքում զոհվել է 4375 մարդ:

1989 – սկսվել է «Just Cause» օպերացիան. դիկտատոր Մանուել Նորյեգային գահընկեց անելու նպատակով ամերիկյան զորքերը ներխուժել են Պանամա:

1996– վախճանվել է ամերիկացի աստղագետ, աստղաքիմիկոս, գրող Կարլ Սագանը:

1996 - NeXT ընկերությունը միավորվել է Apple Computer ընկերության հետ, սկսվել է MacOSX-ի մշակումը:

1999 – Պորտուգալիան Մակաու կղզին հանձնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը:

2002 – վախճանվել է ամերիկացի սիրողական աստղագետ-աստղաբան Գրունտ Ռոբերը՝ ռադիոաստղագիտության հիմնադիրներից մեկը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

В Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении