Թուրք փաստաբանները մեղադրանք են ներկայացրել երկրի իշխանությունների դեմ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի 10 նահանգներից մոտ 1000 փաստաբաններ մեղադրանք են ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և թուրքական կառավարության ու թուրք պաշտոնյաների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Ստամբուլի արդարադատության պալատի առջև հավաքված փաստաբանների անունից ելույթ ունեցած Սինան Զինջիրը նշել է, որ Թուրքիայի քրդաբնակ քաղաքներում հայտարարված փողոց դուրս գալու արգելքների անվան տակ քուրդ բնակչությունը կոտորածի է ենթարկվում: «Այդ կոտորածների պատասխանատու Թուրքիայի Հանրապետության նախագահի , զինվորականների, պաշտոնյաների և կառավարության անդամների, Ազգային հետախուզական ծառայության դեմ մեղադրանք ենք ներկայացնելու»,- նշել է նա՝ ընդգծելով, որ իշխանությունները խախտել են երկրի Սահմանադրությունը, ինչպես նաև հանցագործութ յուն են իրականացրել մարդկության դեմ:



