Ոչ-ոքի՝ Սեյնտ Ջեյմս Պարկում․ «Նյուքասլը» և «Չելսին» չպարզեցին հաղթողին
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 17-րդ տուրում «Նյուքասլը» «Սեյնտ Ջեյմս Պարկում» ոչ-ոքի խաղաց Լոնդոնի «Չելսիի» հետ (2-2)։
Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց «կաչաղակների» գերմանացի հարձակվող Նիկ Վոլտեմադեն, որը 16 րոպե անց երկրորդ անգամ գրավեց Ռոբերտ Սանչեսի պաշտպանած դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ։
«Ազնվականների» կազմում 49-րդ րոպեին հաշիվը կրճատեց թիմի ավագ Ռիս Ջեյմսը՝ գոլի հեղինակ դառնալով տուգանայինից կատարած հարվածով։ Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց լոնդոնցիների բրազիլացի հարձակվող Ժոաու Պեդրուն՝ 2-2։
Այս հանդիպումից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր։ «Չելսին» այս պահին ունի 29 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Նյուքասլը» 23 միավորով 11-րդն է։
Հետևեք մեզ՝ այստեղ



