Ереван, 30.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Իմացիր, թե ինչու է ցավում մարմնիդ այս կամ այն հատվածը

ФОТО

1in.am-ը գրում է.

Ցավը զգուշացնող ազդանշան է, որը հուշում է, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ։ Եթե քո մարմնի որոշակի հատվածներ ցավում են առանց որևէ նկատելի պատճառների, չկա որևէ հիվանդություն կամ վնասվածք, ամենայն հավանականությամբ քեզ մոտ առկա ցավերը կապված են կյանքի տարբեր իրավիճակների հանդեպ մարմնիդ հոգեսոմատիկ ռեակցիայի հետ։ Հոգեսոմատիկան գիտություն է, որն ուսումնասիրում է մարդու հոգեկան աշխարհի ու ֆիզիոլոգիական գործընթացի կապը։ Երբ խախտվում է հոգեկան աշխարհը, ողջ օրգանիզմը սկսում է արձագանքել սրան ոչ միայն հիվանդությունների տեսքով, այլև զանազան տեսակի ցավերով։ Մարդկային օրգանիզմը զարմանալի համակարգ է, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է։ Իմացիր, թե ինչու է ցավում մարմնիդ այս կամ այն հատվածը։

1 Գլխացավ

1

Եթե դու մշտապես սթրեսի ու լուրջ ծանրաբեռնվածության մեջ ես, մի՛ զարմացիր, որ գլուխդ ցավում է։ Գլխացավը հաղթահարելու լավագույն միջոցը հանգստացնող որևէ զբաղմունք գտնելն է, ինչպես օրինակ մեդիտացիան կամ յոգան։ Բժիշկ Քրիստիան Պետերսոնը պնդում է, որ պետք է հետևել էմոցիոնալ վիճակի ներդաշնակությանն, ու գլխացավը կնահանջի։

2 Վիզ

2

Մարդն, ով ինչ-որ պատճառով չի կարողանում ինքն իրեն ներել, կարող է բողոքել վզի հատվածի ցավերից։ Մեղքի զգացումը կաթվածահար է անում մարմնի այս հատվածը։ Ինքնաքննադատությունից ու խղճի խայթից անհրաժեշտ է անհապաղ ազատվել։ Որպեսզի վզի հատվածի ցավն անցնի, անհրաժեշտ է աշխարհն ընդունել այնպիսին, ինչպիսին այն կա՝ իր բոլոր կողմերով։ Բժիշկ ոսկրաբան-կինեզիոլոգ Լորի Դասկենզոն խորհուրդ է տալիս ներել ինքդ քեզ ու մյուսներին, ինչը դրականորեն կազդի քո ինքնազգացողության վրա։

3 Ուսեր

3

Ոսկրաբան Ռոս Կիտսոնը բացատրում է, որ ուսը մարմնի այն հատվածն է, որտեղ ընկնում է մարդու պատասխանատվությունն ու հոգսը։ Ուսերի հատվածի ցավից ազատվելու լավագույն միջոցը հարազատների հետ հոգսը կիսելն է ու ամեն ինչ միայնակ տանելը դադարելը։

4 Թիկունք

4

Այս հատվածը պատասխանատու է սիրո համար, այն տալու և ստանալու համար։ Ինքնազարգացման մասնագետ-մարզիչ Ռոնդա Դեգաստը կարծում է, որ այս հատվածում ունեցած ցավերը հուշում են, որ ժամանակն է զբաղվել մարդկանց հետ փոխհարաբերությունների կարգավորմամբ, փորձել բալանսավորել մյուսների հետ էներգիայի փոխանակումը, հավասարապես սեր տալ ու սեր ստանալ։

5 Գոտկատեղ

5

Մեջքի ստորին հատվածը պատասխանատու է ֆինանսական խնդիրների համար, այնպես որ եթե դու դժգոհ ես քո նյութական վիճակից, մի՛ զարմացիր, որ մեջքիդ ստորին հատվածը փոքր-ինչ ցավում է։ Բժիշկ Մարկ Տոնգը զգուշացնում է, որ եթե փողը քեզ ցերեկ ու գիշեր հանգիստ չի տալիս, դու քիչ ես վաստակում կամ չափազանց շատ ես ծախսում, դա կարող է առողջական լուրջ խնդիրների հանգեցնել։ Փորձիր խելամիտ վարվել փողի հետ կապված խնդիրների հետ։

6 Արմունկներ

6

Ալան Ֆոգելը «Psychology Today» պարբերականում հրապարակված հոդվածում նշել է, որ արմունկներն արտացոլում են, թե որքան կոպիտ ես արտաքին աշխարհի հետ։ Ավելի բարի՛ եղիր, փոխզիջումների գնա, և այս հատվածում ցավերը կնահանջեն։

7 Ձեռքեր

7

Ձեռքերի միջոցով են տեղի ոնենում արտաքին աշխարհի հետ մեր հիմնական փոխազդեցությունները։ Լորի Դասկենզոն պնդում է, որ ձեռքերում ունեցած ցավը վկայում է մարդկանց հետ ունեցած շփման պակասի կամ դրա՝ չափից շատ լինելու մասին։

Ամեն ինչ պետք է չափավոր լինի, հիշի՛ր սրա մասին։

8 Ազդրեր

8

Ոսկրաբան բժիշկ Բարբրա Կլարկը նշում է, որ ազդրերը կյանքում առաջ գնալու, մղումների հատվածն են: Եվ ազդրերի հատվածում ցավը, թուլությունը, տհաճ զգացողություններն ու հոգնածությունը ցույց են տալիս, որ մարդը պատրաստ չէ առաջ գնալ և նոր նվաճումների հասնել: Այս խնդրից ազատվելու համար պետք է կամային ամուր հատկանիշներ ցուցաբերել և գնալ դեպի նպատակը:

9 Ծնկներ

9

Ծնկներն արտացոլում են ինքնագնահատականի հետ ունեցած խնդիրները։ Եթե մարդն իրեն անտեղի ցածրացնում է կամ մյուսներին վերևից է նայում, ծնկների հատվածում ցավերից չի կարող խուսափել։ Ոչ ավանդական արևելյան բժշկության հետևորդ Լորենս Միչելը կարծում է, որ ծնկները մեր էգո աշխարհն են, և խորհուրդ է տալիս վերանայել ինքնազգացողության ու ինքնագնահատականի սանդղակը, հումորով վերաբերվել ինքդ քեզ ու սիրել սեփական էգոն։

10 Ոտքի մկաններ

10

Վիրավորանքն ու նախանձը կենտրոնանում են հենց այս հատվածում։ Բժիշկ Լաուրա Պերին գրում է, որ մկանները հանդիսանում են ինդիկատոր, որոնք պատասխանատու են էմոցիոնալ ֆոնի համար։ Նա խորհուրդ է տալիս ազատվել այս նեգատիվ զգացողություններից ու խաղաղ հոգով ապրել, և ոտքի մկաններն անհարմարություն չեն պատճառի։

11 Կոճերում առկա ցավ

11

Ինքնաճանաչման բազմաթիվ գրքերի հեղինաակ Ջուլի Դուգլասը ասում է, որ կոճերը պատասխանատու են մեր հաճույքների ու լիցքաթափման համար: Եթե դուք միայն աշխատասեր եք ու ինքնամոռաց աշխատում եք՝ թույլ չտալով մարմնին հանգստանալ, այս մասին արագ կահազնագեն կոճերը: Դուգլասը խորհուրդ է տալիս ինքդ քեզ չզրկել արժանի պարգևներից և առավելագույն հաճույք ստանալ կյանքից։

12 Ոտնաթաթեր

12

Կալիֆորնիացի հոգեբան Ադաոբի Անիջան պնդում է, որ կյանքում առկա մեծ չափաբաժնով բացասական երևույթները, իրադարձություններն ու մտածմունքները կարող են խնդիրների հանգեցնել ոտնաթաթերի մասերում: Նա խորհուրդ է տալիս ամեն կերպ վանել բացասականն ու կյանքին նայել այլ գույների պրիզմայից՝ գնահատելով ամեն փոքրիկ դրական բան, որ կա քո շուրջը։

С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Ваш смартфон заблокирован»: IDBank предупреждает о кибервымогательстве, превращающем ваш смартфон в «кирпич»ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: Амстердам «Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаИран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов