Բոյկոտե´նք և թույլ չտա´նք, որ ադրբեջանական բենզինը վերածվի մեր դեմ ուղղված հրանոթների. «ՀայաՔվե»
ПОЛИТИКАՎարչախումբը որպես մեռելածին «խաղաղության օրակարգի» պատմական ձեռքբերում է ներկայացնում թշնամական Ադրբեջանից մոտ 600 տոննա բենզինի մուտքը Հայաստան: Այն գնել է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Մեգա թրեյդ» ընկերությունը և այսօրվանից սկսել է իրացնել հայաստանյան շուկայում:
Կոչ ենք անում բոլոր վարորդներին՝ դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և ավտոմեքենաները չլիցքավորել RAN Oil բենզալցակայաններում, քանի որ դրանցում վաճառվում է ադրբեջանական բենզին, որը Բաքվի բռնապետ Ալիևը վաճառում է մեզ՝ փորձելով պատրանք ստեղծել, թե իբր խաղաղություն է ցանկանում։ Իրականում բռնապետ Ալիևը մեծ քանակի սպառազինություն է կուտակում, բանտերում խոշտանգում է մեր հայրենակիցներին և պատրաստվում նոր ագրեսիայի Հայաստանի դեմ։
Գնելով նրա բենզինը՝ մենք նրան ավելի շատ զենք ձեռք բերելու և Հայաստանի վրա ավելի շուտ հարձակվելու հնարավորություն ենք տալիս։
• Մեր հազարավոր նահատակների արյունը մեզ համար շատ ավելի թանկ է, անգին, քան թշնամուց ներկրված վառելիքը:
Բոյկոտենք RAN OIL բենզալցակայանները։ Թույլ չտանք, որ մեր գումարով գնված ադրբեջանական բենզինը փոխակերպվի մեր դեմ ուղղված հրանոթների:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



