Պնդում եմ՝ ընտրություններով հնարավոր է փոխել իշխանությունը. Էդմոն Մարուքյան
БЛОГԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Ընտրություններով հնարավոր չէ հաղթել գործող իշխանությանը»՝ սա հայտնի թեզ է, որը հրամցվում է մեր հայրենակիցներին, և, ցավոք, այն կրկնում են նաև բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ։ Այս մոտեցումը մարդկանց մեջ հուսահատություն է սերմանում, ինչի արդյունքում նրանց մնում է կամ համակերպվել ադրբեջանական բենզինի սպառող լինելու հետ, կամ էլ արտագաղթել։
Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս իշխանություններին հնարավոր է հաղթել ընտրություններով, և դրա մասին են խոսում վերջին բոլոր սոցիոլոգիական ուսումնասիրությունները։ Չի կարելի մարդկանց դեմոտիվացնել․ հակառակը՝ պետք է ցույց տալ հաղթանակի ճանապարհը։
Իսկ դա հենց այն է, ինչ մենք անում ենք բոլոր հնարավոր հարթակներում։
Ի դեպ, դուք արդեն բաժանորդագրվել եք, չէ՞…



