Իմ տեղեկություններով, փետրվարին սպասվում է բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի այց Հայաստան․ միջազգայնագետ
БЛОГՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հաջորդ տարվա սկիզբը Հայաստանում չափազանց ակտիվ է լինելու ամերիկյան քաղաքականության իմպլեմենտացիայի տեսանկյունից։ Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Իմ տեղեկություններով, սպասվում է չափազանց բարձրաստիճան պաշտոնյայի այց՝ փետրվարին։ Չեմ բացառում, որ ֆորմալ առումով կարող է բացվել նաև Թրամփի ուղղին։
Այս ֆոնին առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում դեսպանի հետկանչի վերաբերյալ տեղեկությունները։ Ինձ համար չափազանց կարևոր է հասկանալ՝ արդյոք դեսպանը կշարունակի պաշտոնավարել բարձրաստիճան պաշտոնյայի այցի ընթացքում, թե նրան կփոխարինի գործերի ժամանակավոր հավատարմատարը, քանի որ այսքան կարճ ժամանակահատվածում նոր դեսպանի նշանակման հավանականությունը գրեթե զրոյական է։
Հիշեցնեմ, որ Հայաստանում երբևէ ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան եղել է Ներկայացուցիչների Պալատի խոսնակը և Պետքարտուղարը»,-գրել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



