Պետությունը, որը գտնում է գումար պարգևավճարների համար, բայց «չի գտնում» թոշակի բարձրացման համար, գիտակցաբար նվաստացնում է իր տարեց քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան
АНАЛИТИКАԱյո , լուրը ճիշտ էր։
Երբ ասում են՝ ՀՀ թոշակառուների թոշակը չեն բարձրացնում, որովհետև «փող չկա», դա սուտ է։
Փող կա։ Պարզապես փողը թոշակառուի համար չէ։
Մինչ 660 հազար թոշակառու ամսական ստանում է միջինը 50 հազար դրամ, Ազգային ժողովի պատգամավորները պատրաստվում են յուրաքանչյուրը ստանալ շուրջ 3 միլիոն դրամ։ Այդ գումարից 1,8 միլիոնը՝ որպես պարգևավճար։
Ընդհանուր՝ մոտ 400 միլիոն դրամ միանգամից։
Սա ոչ թե տնտեսական, այլ բարոյական աղետ է։
Պատգամավորը, որը մեկ ամսում ստանում է թոշակառուի մոտ 60 ամսվա եկամուտ, իրավունք չունի խոսել սոցիալական արդարությունից։
Պետությունը, որը գտնում է գումար պարգևավճարների համար, բայց «չի գտնում» թոշակի բարձրացման համար, գիտակցաբար նվաստացնում է իր տարեց քաղաքացիներին։
Թոշակառուն ամբողջ կյանքում աշխատել է, հարկ է վճարել, երկիր է պահել։
Այսօր նրան ասում են՝ «համբերիր»։
Իսկ վերևներում ասում են՝ «պարգևատրենք ինքներս մեզ»։
Սա քաղաքական սխալ չէ։
Սա բարոյական խայտառակություն է։
Ինչ կարելի է անել այ գումարով՞։ Երկրում կա 18000 քաղաքացի ,ով ծայրահեղ աղքատ է, չունի ոչ մի եկամուտ։։ Այդ 400 միլիոնը տվեք , ես կտանեմ հատ հատ ցուցակով կբաժանեմ։ Ամեն մեկին 22000 դրամ կհասնի։ Կուշտ փորով հաց կուտեն մեր հայ մարդիկ ամանորի և սուրբ զատիկի օրերին ։ Խիղճ ունեցեք, օգնեք կարիքավորներին։
Կողոսացիներին 3:12։
Ուրեմն, ինչպես Աստծու ընտրյալներ՝ սրբեր ու սիրելիներ, հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



