Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները կսկսվեն մեկուկես տարուց ոչ շուտ. ԱՀԿ
МЕЖДУНАРОДНОЕԶիկա վիրուսի դեմ պատվաստանյութի ընդգրկուն փորձարկումները կսկսվեն 18 ամսից ոչ շուտ: Այդ մասին, փետրվարի 12-ին հաղորդել Է AP գործակալությունը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի առողջապահության եւ ինովացիանե րի համակարգերի հարցերով օգնական Մարի Պոլ Քինիի հայտարարությունը:
Գործակալության տվյալներով՝ Քինին նաեւ նշել Է, որ ԱՀԿ-ն շատ արագորեն Է արձագանքում վիրուսի բռնկմանը, եւ պատվաստանյութն ստեղծելու համար արդեն որոշված են 15 հնարավոր ընկերություններ կամ խմբեր:
Առաջին անգամ Զիկա տենդը հայտնաբերվել Է 1947 թվականին Ուգանդայում: Վիրուսն առաջացնում Է բարձր ջերմություն, կոնյունկտիվիտ, գլխացավեր եւ հոդացավեր, բորբոքային պրոցեսներ, իսկ առանձին դեպքերում՝ սրտխառնոց ու փսխում, ստամոքսի խանգարումներ ու ցավեր:
Վիրուսի տարածողը Aedes aegypti մոծակն Է: Հիվանդության բռնկումներ են գրանցվել Ասիայում, Աֆրիկայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



