Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Անդրանիկին ասել են՝ հրամանատա՛ր, դու էլ արի, արձագանքել է՝ իմ տղաներն այնտեղ են, ես ո՞նց գամ». ավագ լեյտենանտ Անդրանիկ Մարդոյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սյուզին և Անդրանիկը ծանոթացել են ընդհանուր ծանոթների միջոցով։ «Մասնագիտությամբ լրագրող եմ, ավարտել եմ հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիան, բայց չեմ աշխատել իմ մասնագիտությամբ։ Աշխատել եմ սննդի սպասարկման ոլորտում, այնտեղ էլ ինձ տեսել է Անդրանիկը։ Սկսեցինք շփվել, բայց չէինք էլ պատկերացնում, որ ընտանիք կկազմենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սյուզին՝ Անդրանիկի կինը։

Նրանք ընտանիք են կազմում խորհրդանշական՝ 11.11.11 ամսաթվին։ «Երկուսս էլ հարսանիք չէինք սիրում, ամեն ինչ շատ համեստ կազմակերպեցինք, պետականորեն գրանցեցինք մեր ամուսնությունը։ Մեկ տարի անց ծնվեց մեր աղջիկը՝ Ալիսան, երկու տարի անց էլ՝ տղաս՝ Աշոտը։ Հիմա նա կարծես ամբողջությամբ նմանվում է հայրիկին՝ թե՛ հայացքը, թե՛ խոսքը, թե՛ շարժուձևը, ամեն ինչով նման է Անդրանիկին։ Առաջին դասարանում էր սովորում Աշոտը, երբ դեպքը պատահեց, բայց հիմա հայրիկի արտահայտությունները կարող է ասել, լսում է հայրիկի սիրելի երգերը։ Ուղղակի զարմանալի է։ Հայրիկի նման հայրենասիրական երգեր է լսում։ Ես ու տատիկն իրար ենք նայում և փշաքաղվում, թե ինչպես կարող է նման բան լինել։ Բայց, դե, գեները զորեղ են»։

Անդրանիկը ծնվել է Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո 2006-2008 թթ. ժամկետային զինծառայության է անցել «Եղնիկներ» զորամասում: 2012 թվականից ծառայել է ոստիկանության զորքերում։ Մասնակցել է Ապրիլ յան պատերազմին: Մարտական հերթապահություն է իրականացրել Տավուշի մարզում: Անդրանիկը լեյտենանտ էր, հետմահու պարգևատրվել է ավագ լեյտենանտի կոչումով։

Սյուզին ասում է՝ ամուսինը նաև ստեղծագործում էր։ «Հիմնականում հայրենասիրական ոգով գրված բանաստեղծություններ են։ Պետք է անպայման տպագրեմ դրանք, բայց, կարծես, դեռ այդ ուժը չեմ գտնում իմ մեջ։ Պատերազմի, անմահանալու, հայրենիքի մասին են իր տողերը.

«Հերոս են ծնվում, թե հերոս զոհվում...

Էս հարցն եմ տալիս ես ինձ շարունակ։

Պատասխան չունեմ էս հարցին,

ավա՜ղ, գուցե հերո՞ս ես, եթե չունես վախ։

Թե հերոսն իր մեջ հենց վախն է խեղդում,

ու հերոսանում նա հենց այն պահին,

Երբ արդարության պայքարի ժամին

կյանքն է տալիս, բայց չի դավաճանում...

Այն ամենն, ինչն արժեք է կրում,

հերոսն իր կյանքով գին է վճարում։

Գինն իր հավատի ու իր պատմության...

Հերոս դառնում են խղճի մաքրությամբ...»։

Սյուզին պատմում է՝ վերջին տարում ամուսինը, կարծես, իրեն նախապատրաստեր, որ կարող է նման իրավիճակ ստեղծվել։ «Ինձ ու երեխաներին անընդհատ Եռաբլուր էր տանում, չգիտեմ, թե ինչին էր նախապատրաստում։ Համավարակի շրջանն էր, գնում էինք Եռաբլուր չհասած հատվածը, ծառերի տակ պառկում, չէր ուզում տուն գալ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 29-ից իրենք զորամասով ճանապարհվում են մարտի դաշտ։ Մեկ ամսից ավելի Քարվաճառի մարտերին են մասնակցում։ Հետո վերադարձան։ Երեք օր անց մեկնեցին Արցախ։ Իրենց տարան Շուշի։ Տղաները մասնակցել են Շուշիի և Քարինտակի թեժ մարտերին։ Վատառողջ էր, ասաց՝ գնում ենք։ Զարմացա՝ ինչպե՞ս։ «Պիտի գնամ, եթե ես չգնամ, բա ո՞վ գնա»։ Իր հետ երևի մեկ պայուսակ դեղ է տարել։ Շուշիից ամեն օր զանգահարում էր, միշտ նույնն էր ասում՝ ամեն ինչ շատ լավ է։ Անդրանիկի եղբայրն էլ Հադրութում էր դիպուկահարի կրակոցից վիրավորում ստացել, հրաշքով է փրկվել։ Եղբոր համար շատ էր անհանգստանում, անընդհատ նրանից էր հետաքրքրվում։ Տղաներից շատերն են իրենց անմահանալու օրը զանգել տուն, ասել, որ չեն գալու, բայց նա մեզ չի զանգել։ Վերջին անգամ իր հետ նոյեմբերի 7-ի առավոտյան՝ ութն անց յոթ րոպե ենք զրուցել, կրկին ասում էր՝ ամեն ինչ լավ է։ Հետո արդեն մեկ շաբաթ իրենից լուր չունեինք»։

Անդրանիկը զոհվել է նոյեմբերի 7-ին Շուշիում։ 43 ոստիկան հայտնվել էին շրջափակման մեջ, բոլորը զոհվել էին։ «Մեկ շաբաթ հետո իմացանք այդ դաժան լուրը»։

Սյուզին ասում է՝ չի հավատում, որ ամուսինը զոհվել է։ «Դեռ սպասում եմ իրեն, սպասում եմ, որ պետք է դուռը բացի և ներս մտնի։ Հիմա այդպես եմ ապրում։ Մենք իրեն տեսել ենք, կարողացել ենք հրաժեշտ տալ։ Մեզ այդ օրերին աչքալուսանք էին տալիս դրա համար։ Իրենց տղաների մեծ մասին փակ են տուն բերել, ընտանիքները չեն տեսել, կան տղաներ, որոնց մի քանի ամիս հետո էին գտել։

Հայրենասեր էր Անդրանիկը, կյանքը գիտակցաբար տվեց հայրենիքին՝ հանուն մեր խաղաղ օրվա։ Հայրենիքի համար էր ծնված, հաշվի չառավ այն, որ երկու երեխա ունի տանը։ Որևէ բան հաշվի չառավ։ Իր վիրավոր ծառայակից ընկերներին դուրս է բերել մարտի դաշտից, հասցրել շտապօգնության մեքենայի մոտ, ասել են՝ հրամանատար, դու էլ արի, ինչո՞ւ ես մնում։ Արձագանքել է՝ իմ տղաներն այնտեղ են, ես ո՞նց գամ։ Մի քանի տեղից վիրավորում է ունեցել, բայց օգնել տղաներին, կյանքեր փրկել։ Հետո այդ տղաները վերադարձան, ընտանիք կազմեցին, երեխաներ ունեցան, բայց, ավաղ, նա չեկավ»։

Ապրելու ուժի մասին։ «Իր ուժն է ինձ փոխանցվել։ Այնքան փխրուն և թույլ մարդ եմ եղել, բայց հիմա այնքան ուժեղ եմ, որ շրջապատում բոլորն ասում են՝ Անդրանիկի ուժն է քո մեջ։ Ինքս իմ վրա զարմանում եմ։ Հասկանում եմ, որ իրենով ուժեղացա, սթափվեցի, որ երեխաները հանկարծ չկոտրվեն, բայց սկզբնական շրջանում շատ ծանր վիճակում էի։ Ու իմ ներսում այդ սպասումն է, որ Անդրանիկը գալու է, հիմա ուղղակի սահմանում է։ Եվ այդպես ամբողջ կյանքում կսպասեմ իրեն»։

Հ. Գ.- Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հասարակական կարգի պահպանության 3-րդ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Անդրանիկ Մարդոյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ կառավարության «Սխրագործություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%