ԿԳՄՍՆ-ն նահանջեց. QR կոդը Այբբենարաններից վերացնելու, Մեսրոպ Մաշտոցի պատկերը վերադարձնելու պահանջը կատարվել է
БЛОГԱյբ-Արարատ մշակութային նախաձեռնության պաշտոնական հայտարարությունը
Սրտանց շնորհավորում եմ «Այբ Արարատ» մշակութային նախաձեռնության բոլոր մասնակիցներին՝ հայրենիքին ու հայի ինքնությանը նվիրված իրենց ազնիվ, համարձակ և պատասխանատու քայլի համար։
Մենք ապացուցեցինք, որ հայրենիքը սիրում են ոչ միայն խոսքով, այլև՝ գործով, կամքով ու նվիրումով։
Շնորհավորում եմ նաև հայոց մանկավարժներին և աշակերտներին, քանզի այս նախաձեռնությունը նախևառաջ նրանց արժեհամակարգի, ինքնության ու կրթական ակունքի պաշտպանության համար էր։
Խորին երախտագիտությունս եմ հայտնում «Հայրենիք» կուսակցության նախագահ պարոն Արթուր Վանեցյանին և կուսակցության գործադիր մարմնի անդամներին՝ երիտասարդության ձայնին վստահելու և նախաձեռնության իրականացման ճանապարհին բարոյական աջակցություն ցուցաբերելու համար։
«Այբ Արարատ» նախաձեռնությունը կարևոր, նշանակություն ուներ հայ ազգի համար որովհետև այն ուղղված էր հայի ինքնության հիմնասյունը՝ Հայոց ԱՅԲ-ը պաշտպանելուն։
Մեր նպատակն ու պահանջը մեկն էր և հստակ՝ վերացնել այբենարաններում կիրառվող QR կոդը
և վերականգնել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պատկերը՝ իր իսկ կրծքին դրված ձեռքի խորհրդանշական կերպարանքով ու ստեղծած Այբով, հենց այբենարանի առաջին էջում՝ այնտեղ, որտեղ սկիզբ է առնում հայոց գիրը, միտքը և ինքնությունը։
Ուրախությամբ արձանագրում եմ, որ նախաձեռնությունը հաջողությամբ պսակվեց՝ ի նպաստ հայ դպրության, ի պաշտպանություն Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պատկերի վերականգնման, և ամենակարևորը՝ հանուն այն գալիք սերնդի, որը պետք է բացի իր առաջին գիրքը և այնտեղ տեսնի հայոց գրերի ստեղծողին՝ Մեսրոպ Մաշտոցին։
Մենք վստահ ենք, որ վաղվա Հայաստանը կկերտվի գիտակից, արմատներով ամուր և կամքով ուժեղ երիտասարդների ձեռքով։
Թող այս նախաձեռնությունը դառնա հենց այդ սերնդի ուղենիշը, օրինակը և շարունակական պայքարի մեկնարկը։
Հիշեցնում եմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 23-ին «Հայրենիք» կուսակցության երիտասարդ անդամները ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց իրականացրեցին «Այբ Արարատ» խորագրով մշակութային բողոքի ակցիա, որը ուներ հստակ պահանջ՝ վերացնել QR կոդը այբենարաններից և վերադարձնել Մեսրոպ Մաշտոցի պատկերը՝ իր ԱՅԲ-ով հանդերձ, որպես հայ դպրության, մշակույթի և ինքնության անփոխարինելի խորհրդանիշ։
Մենք շարունակելու ենք գործել նույն հաստատակամությամբ և բացարձակ հավատքով՝ հանուն վաղվա Հայաստանի լուսավոր օրվա, հայոց դպրոցների արժանապատիվ ապագայի և մեր նոր սերնդի ինքնության պահպանման։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



