Աղոթք խաղաղության համար
ЛАЙФՔո խաղաղությամբ, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից ու խոսքերից, զորացրու մեզ եւ աներկյուղ պահիր ամեն տեսակի չարից։ Մեզ հավասարեցրու Քո ճշմարիտ երկրպագողներին, որոնք հոգով եւ ճշմարտությամբ կերկրպագեն Քեզ։ Որովհետեւ Ամենասուրբ Երրորդությանդ վայել են փառքը, իշխանությունը եւ պատիվը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգեւում: Պարգեւիր նաեւ Քո խաղաղությունը համայն արարածներիդ եւ հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երեւելի ու աներեւույթ բոլոր թշնամիներից. ամեն:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



