«Շատ մեծ վախեր ունեի, երբ առաջարկ ստացա մասնակցել «2 աստղ» նախագծին»․ Սոնա Մաթևոսյան
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Շատ մեծ վախեր ունեի, երբ առաջարկը ստացա «2 աստղ» նախագծին մասնակցելու։ Միանգամից պատասխան չեմ տվել, ասել եմ՝ պիտի մտածեմ։ Հետո խնդրեցի, որ ասեն, թե ով է լինելու իմ զույգը։ մի քանի տարբերակ ասացին, վերջում Ռոբերտոյին առաջարկեցին, եթե անկեղծ լինեմ, չէի պատկերացնում մեր տանդեմը բեմում, բայց երկար մտորումներից ու իմ վախերը նժարին դնելուց հետո, հասկացա, որ արժի, որ իմ վախերը հաղթեն այն լավ հիշողություններին, որը կարող է ստեղծվել «2 աստղ»-ի շնորհիվ։ Լավ հուշերը հաղթեցին ու ես համաձայնեցի։ Ես երգելու հետ կապված շատ մեծ վախ ունեմ, երբ բարձրախոսը վերցնում եմ չակրաս փակվում է, դրա համար չէի պատկերացնում ոնց պիտի հաղթահարեմ»,- Tert.am Life-ի «No Ֆիլտր» հաղորդման շրջանակներում պատմել է դերասանուհի Սոնա Մաթևոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ՝ այստեղ



