3.000.000 դրամ պարգևավճար` ինչի՞ համար. Հայկ Ֆարմանյան
БЛОГՀայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երկիրը ճգնաժամի մեջ է, քաղաքացիները` սոցիալական ճնշման տակ, իսկ ՀՀ ԱԺ պատգամավորները ստանում են 3 միլիոն դրամ տարեվերջյան պարգևավճար։
Ո՞ր արդյունքի համար,
Ո՞ր հաջողված աշխատանքի,
Ո՞ր լուծված խնդրի դիմաց։
Եթե չափանիշ և հաշվետվություն չկա, սա պարգևավճար չէ, սա ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ 《ՀԵՐՈՍ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ》 ՀԱՇՎԻՆ ԻՆՔՆԱՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ Է...
Իսկ եթե, ըստ շրջանառվող լուրերի, այդ գումարներից իրականում մի մասը փոխանցվել է ՔՊ-ին (ՔՊ ցուցակով պատգամավոր առաջադրվելու անդամավճարի տեսքով), ապա սա ոչ այլ ինչ է, քան պետական միջոցների վատնում և պետբյուջեի օգտագործում ոչ նպատակային ձևով։
Հարկատուների գումարները կուսակցական հարցեր լուծելու համար չեն տրվում....։
Ավելի վաղ ԱԺ Հայաստան խմբակցությունը հաղորդակցություն էր տարածել «Տեղեկացնում ենք, որ ինչպես բոլոր նախորդ դեպքերում, տարեվերջին Ազգային Ժողովի կողմից տրված պարգևավճարը «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ուղղում են տարբեր խմբերի սոցիալական աջակցությանը։ Այս մասին հայտնում են «Հայաստան» խմբակցությունից։»
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



