«Mazda»-ն Ոսկեվազ բնակավայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. կան վիրավnրներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում «Mazda» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Երևան ավտոճանապարհի՝ Աշտարակ խոշորացված համայնքի Ոսկեվազ բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և հայտնվել ձորակում, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը հրաժարվել է մնալ հիվանդանոցում։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



