«Ինտերը» 1:0 հաշվով հաղթել է «Ատալանտային»․ Մխիթարյանը մասնակցել է խաղին
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալական Ա Սերիայի 17-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» Բերգամոյում ընդունել էր միլանյան «Ինտերին»։ «Ջևիս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Խաղի 35-րդ րոպեին միլանյան թիմի հարձակվող Մարկուս Թյուրամը գրավեց մրցակցի դարպասը, սակայն գոլը չարձանագրվեց։ Երկրորդ խաղակեսում՝ 65-րդ րոպեին, «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը բացեց խաղի հաշիվը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
«Ինտերի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակած 36 միավորով (16 խաղ) շարունակում է գլխավորել Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Ատալանտան» 22 միավորով 11-րդ տեղում է։
Հետևեք մեզ՝ այստեղ



