Վայրի վարազը դաժանորեն հարձակվել է 74-ամյա որսորդի վրա
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի Սանտ'Անդրեա դել Գարիգլիանո համայնքի 74-ամյա բնակիչ Լուիջի Ռոտոնդոն մահացել է վայրի վարազի հարձակման հետևանքով։ Կենդանին դաժանորեն հոշոտել է նրան:
Հաղորդվում է, որ Ռոտոնդոն որսի է գնացել տեղի անտառում։ Նա տեսել է մի մեծ վարազ և կրակել է դրան։
«Համոզված լինելով, որ սպանել կամ ծանր վիրավորել է կենդանուն, Ռոտոնդոն պատրաստվում էր շրջվել՝ հրացանը լիցքավորելու համար, բայց հենց այդ պահին սմբակավոր կենդանին հավաքեց իր վերջին ուժերը և աննախադեպ զայրույթով հարձակվեց նրա վրա», - ասվում է հոդվածում։
Կենդանին ծակել է Ռոտոնդոյի ազդրային զարկերակը։
Նրան գտել էին մոտակայքում որս անող ընկերները. վարազը նույնպես սատկել էր՝ ընկած տղամարդու կողքին: Իրավապահ մարմինների տվյալներով՝ որսորդի մահվան պատճառը արյան զգալի կորուստն էր:
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



