Փեզեշքիանը դատապարտել է Նովգորոդի մարզում ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնել են Կրեմլից:
Հաղորդագրության մեջ ասված է, որ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահը դատապարտել է Նովգորոդի մարզում ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը:
«Մտքեր են փոխանակվել նաև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների, ռուս-իրանական համագործակցության հետագա ամրապնդման հարցերի վերաբերյալ: Քննարկվել է իրավիճակը իրանական միջուկային ծրագրի շուրջ»,-ասված է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել էր ՌԴ նախագահի նստավայրին հարվածների մասին տեղեկությունը:



