«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Մարոկկոյի ֆուտբոլի հավաքականի պաշտպանի հետ
СПОРТ«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել Մարոկկոյի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Բուշաիբ Արասիի հետ: Տեղեկությունը հայտնում է «AfricaFoot»-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ վարձակալության հիմունքներով պայմանագիրը կնքվել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
25-ամյա կենտրոնական պաշտպանը «Ռաջա Կասաբլանկա» ակումբի կազմում դարձել է Մարոկկոյի չեմպիոն:
Նա 5 հանդիպում է անցկացրել Մարոկկոյի հավաքականի կազմում, սակայն չի հրավիրվել Աֆրիկայի Ազգերի գավաթի ընթացիկ առաջնությանը։
190 սմ հասակ ունեցող ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 325 հազար եվրո է:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



