Քարաթափում՝ Ճամբարակ-Գետիկ ավտոճանապարհին
ОБЩЕСТВОՀունվարի 3-ին՝ ժամը 14։08-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Գետիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Ճամբարակ-Գետիկ ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին, մոտ 25 մ բարձրությունից թափվել են 2․5 խմ քարեր:
Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
День рождения в Италии с Юнибанком



