ԶՊՄԿ ֆինանսական մասնակցությամբ Հիմնադրամի ծրագիրը լուծելու է ոչ միայն սոցիալական, այլև բնապահպանական խնդիր
ЭКОНОМИКАԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որպես երկրի տնտեսության կարևորագույն օղակ, մշտապես աջակցել է Հայաստան Համահայկական Հիմնադրամի նախաձեռնություններին՝ նպաստելով զգալի ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը։ Այս տարի հատկապես հպարտ ենք, որ միացել ենք Հիմադրամի խոշոր ենթակառուցվածքային ծրագրին մեր ընկերության տունը հանդիսացող Սյունիքի մարզում։
1940-ականներին կառուցված Սպանդարյանի ջրանցքը վերակառուցման կարիք ունի։ Այն վթարային է և ունի ջրի մինչև 70% կորուստ։ Դրա հետևանքով Սյունիքի մարզի 6 բնակավայր զրկված է ոռոգման ջրից։ Վերակառուցումից հետո ջրանցքը կապահովի 2800 հա հողատարածքի ջրամատակարարում, որից կօգտվի ավելի քան 4300 բնակիչ։
Հատկապես հպարտ ենք, որ ԶՊՄԿ ֆինանսական մասնակցությամբ Հիմնադրամի ծրագիրը լուծելու է ոչ միայն սոցիալական, այլև բնապահպանական խնդիր։ Կլիմայի փոփոխության հետևանքով ջրի ահագնացող սակավության պայմաններում ջրային ռեսուրսների հանդեպ հոգատար վերաբերմունքը բոլորիս պարտավորությունն է։
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Государственная политика должна объединять общество
5
Украина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском крае



