Մենք ապրում ենք ոչ միայն այսօրվա համար, այլ նաև մեր հայրերի ու պապերի հիշատակը պաշտպանելու պատասխանատվությամբ․ Մհեր Ավետիսյան
БЛОГՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սուրբ Ծննդյան հաջորդ օրը բոլորս այցելում ենք մեր հարազատների շիրիմներին։ Այդ շիրիմները մեզ պարտավորեցնում են մեր հողը և մեր պետությունը պահել անգին, որովհետև պետությունը կորցնելը նշանակում է անտեր թողնել նաև մեր անցյալը։
Ցավոք, պատմությունը դա մեզ արդեն ցույց է տվել, իսկ վերջերս՝ նաև Արցախում, որտեղ մնացին մեր հայրենակիցներից շատերի հարազատների շիրիմները։
Մենք ապրում ենք ոչ միայն այսօրվա համար, այլ նաև մեր հայրերի ու պապերի հիշատակը պաշտպանելու պատասխանատվությամբ։ Դրա համար պարտավոր ենք ունենալ անվտանգ, հզոր Հայաստան։
Ողորմի՛ մեր անցավորներին։ Վառ պահենք նրանց հիշատակը, հայեր ջան։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



