Դորդմունդի «Բորուսիա»-ի առաջիկա երկու հանդիպումների տոմսերը գրեթե սպառված են
СПОРТԴորդմունդի «Բորուսիա»-ի առաջիկա 2 տնային հանդիպումների տոմսերը գրեթե սպառված են: Փետրվարի 13-ին դորդմունդցիները Բունդեսլիգայի 21-րդ տուրի շրջանակներում կհուրընկալի «Հաննովեր 96» թիմին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դորտմունդցիների պաշտոնական կայքի տեղեկատվությա ն համաձայն, այս խաղում վաճառքի հանված 81 359 տոմսերից 80 700 արդեն վաճառված են: Նախատեսվում է, որ շուրջ 600 տոմս վաճառքի կհանվի խաղի օրը: Ակնկալվում է, որ դրանք ձեռք կբերեն «Հաննովեր»-ի երկրպագուները: Այս թիմը սովորաբար ճանապարհորդում է շուրջ 5000 երկրպագուների հետ:
Նշենք, որ «Բորուսիա»-ն մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է՝ վաստակած 45 միավորովՙ: «Հաննովեր 96»-ը եզրափակում է աղյուսակը, վաստակած 14 միավորով թիմը 18-րդ հորիզոնականում է:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ի հավանական մեկնարկային կազմում նշվում է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը:
Դորդմունդի «Բորուսիա»-ի հաջորդ հանդիպումը փետրվարի 18-ին է: Եվրոպայի Լիգայի խաղարկության շրջանակներում գերմանական թիմը կհուրընկալի պորտուգալական «Պորտո»-ին: Այս խաղի տումսերից միայն 400-ն են, որ դեռ հասանելի են ինտերնետի միջոցով: Մինչ այս պորտուգալական թիմը իր երկրպագուներին 3000-3500 տոմս ձեռք բերելու հնարավորությսուն է ընձեռել: