Հոգեւորականները շարունակում են իրենց որդիական անվերապահ հավատարմությունը հայտնել Վեհափառ Հայրապետին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոգեւորականները շարունակում են իրենց որդիական անվերապահ հավատարմությունը հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ Վեհափառ Հայրապետին։
Նրանցից մի քանիսի գրառումները ներկայացնում ենք ստորեւ.
«Ափսոս, որ չեք հասկանում, թե ինչ վնաս եք հասցնում մարկանց եւ նրանց հոգու փրկությանը, հոգեւոր կյանքին ընդհանրապես։ Չե՞ք հասկանում, որ կեղծիքի ջրաղացին ջուր լցնող եք դառնում։ Չե՞ք հասկանում, որ բաժանումի, անջատումի, քաոսի համահեղինակներ եք դառնում։ Չե՞ք տեսնում, որ չարություն սերմանողները, հայհոյալից բերան ունեցողները հաշվում են ձեզ եւ չարն ինքը ուրախանում ու ցնծում է։
Ինչպես կասեր մտածողը «խղճի վաճառքի գինարբուք է սա»։Հասկացե՛ք, մի կողմում ամոթն է եւ քաոսը, մյուս կողմում հավատարմությունն է եւ հոգեւոր անդորրը։ Ափսոս եք, ձեզ մի՛ վնասեք։ Սա էլ է անցնելու։
Աստված օգնական, ՎԵՀԱՓԱՌ ՏԵՐ»,– գրել է Տեր Փառեն քահանա Առաքելյանը։
«Կոչ եմ անում մեր հավատավոր զավակներին մնալ անսասան հավատի ճանապարհի մեջ և պաշտպան կանգնել Մայր Եկեղեցուն տեղի չտալով գայթակղություններին, որոնք ամենուր են»,– գրել է Տեր Նարեկ քահանա Սարգսյանը։
«Իբրեւ հարազատ և հավատարիմ զավակ Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իմ հավատարմությունն եմ հայտնում Առաքելահաստատ մեր Մայր Եկեղեցուն և իմ հոգևոր Ծնողին Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին»,– գրել է Տեր Վարուժան ավագ քահանա Տերտերյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



