Զելենսկին ակնկալում է, որ Միխայիլ Ֆյոդորովը Ուկրաինայի պաշտպանության նախարար կնշանակվի արդեն արդեն հաջորդ շաբաթ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ուղերձի ընթացքում հայտնել է, որ ակնկալում է, որ Միխայիլ Ֆյոդորովը պաշտպանության նախարար կնշանակվի արդեն հաջորդ շաբաթ, տեղեկացրել է «РБК-Украина»-ն։
Զելենսկու խոսքով՝ այսօր Ֆյոդորովը ներկայացրել է զեկույց, որը փաստացի վերաբերել է Ուկրաինայի պաշտպանության պլանին։
«Ռազմավարական գործեր ենք քննարկել։ Հուսով եմ, որ խորհրդարանականներն արդեն այս շաբաթ հավանություն կտան Միխայիլին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելուն»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա ավելացրել է, որ Ուկրաինան գործողությունների պլան ունի պաշտպանության ոլորտի համար, այնպես, ինչպես եւ դիվանագիտության համար։ Բայց թե ինչպիսին կլինի հիմնական պլանն այս տարի՝ կախված է գործընկերներից եւ ՌԴ-ի վրա գործադրվող ճնշումից։
«Դա կախված է բացառապես գործընկերների վճռականությունից, թե որ պլանը հիմնական կլինի այս տարի։ Պատերազմը պետք է ավարտել։ Դրա համար պետք է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Նա, ով խոսում է բալիստիկայի եւ «Շահեդների» լեզվով, ուժից բացի այլ բան չի հասկանա։ Աշխատում ենք, որպեսզի աշխարհն արդյունավետ գործի»,- ամփոփել է Զելենսկին։
Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ առաջարկել է առաջին փոխվարչապետ, թվային տրանսֆորմացիայի նախարար Միխայիլ Ֆյոդորովին գլխավորել պաշտպանության նախարարությւոնը։
Երեկ՝ հունվարի 9-ին, հայտնի է դարձել, որ Ֆյոդորովը եւ պաշտպանության նախկին նախարար Դենիս Շմիգալը հրաժարականի դիմումներ են ներկայացրել, ինչի մասին գրել է Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը։
Հետևեք մեզ՝ այստեղ



