Հուսով եմ՝ վախեցած աղջնակի պես չի պահի իրեն․ Ծառուկյանը գոտեմարտի է հրավիրել հերթական մարզիկին
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանը ցանկություն է հայտնել ազատ ոճի ըմբշամարտի կանոններով գոտեմարտ անցկացնել ամերիկացի հայտնի մարտիկ Մայքլ Չենդլերի հետ։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից:
Հայ մարտիկն այս մասին հայտարարել է հունվարի 11-ի գիշերը կայացած RAF (Real American Freestyle) մրցաշարից հետո, որտեղ նա ջախջախիչ հաղթանակ էր տարել PFL-ի նախկին չեմպիոն Լենս Պալմերի նկատմամբ։ Ծառուկյանը նշել է, որ թեև UFC-ում Չենդլերը խուսափել է իր հետ մենամարտից, գուցե ըմբշամարտի գորգում համարձակություն ունենա մրցելու։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համարն է։ Իր վերջին մենամարտում նա խեղդող հնարքով հաղթել է Դեն Հուկերին։ Ծառուկյանի պրոֆեսիոնալ ռեկորդը ՄՄԱ-ում 23-3 է։
Մայքլ Չենդլերը, ով զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 12-րդ հորիզոնականը, կրել է երեք անընդմեջ պարտություն։ Նրա ակտիվում կա 23 հաղթանակ և 10 պարտություն։
Հետևեք մեզ՝ այստեղ



