Սկանդալ` Սուպերգավաթի եզրափակչում. ինչո՞ւ Մադրիդի «Ռեալը» չկազմեց չեմպիոնական միջանցք․ պատճառը Մբապեն էր, թե՞ ֆեդերացիան
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի «Քինգ Աբդուլա Սպորտս Սիթի» մարզադաշտում կայացած Իսպանիայի 2026 թվականի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչը, որտեղ «Բարսելոնան» 3-2 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին», խաղն ավարտվեց աղմկահարույց միջադեպով։
Հանդիպման ավարտից անմիջապես հետո սոցիալական ցանցերում տարածվեցին կադրեր, որոնք վկայում են «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի էմոցիոնալ պահվածքի մասին։ Ըստ աղբյուրների՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը խանգարել է թիմակիցներին ավանդական «չեմպիոնական միջանցք» կազմել հաղթողի՝ «Բարսելոնայի» համար։
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է վրդովված Մբապեն դիմում խաղընկերներին և նրանց ուղեկցում դեպի պահեստայինների նստարան՝ հեռացնելով խաղադաշտի կենտրոնից։ Թեև «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն փորձել է միջամտել և խնդրել ֆուտբոլիստներին վերադառնալ, արարողությունն այդպես էլ չի կայացել։
Միջադեպի վերաբերյալ պարզաբանում է տարածել լրագրող Ալֆրեդո Մարտինեսը։ X սոցիալական ցանցի իր էջում նա ներկայացրել է «արքայական» ակումբի դիրքորոշումը, որը հերքում է ֆուտբոլիստների կողմից դիտավորյալ անհարգալից վերաբերմունքը։
««Ռեալում» պնդում են, որ հենց ֆեդերացիան է կարգադրել իրենց տեղափոխվել այլ գոտի, քանի որ թիմը հայտնվել էր տեսախցիկների տեսադաշտում և խանգարում էր եթերին։ Այդ իսկ պատճառով նրանք չեն ձևավորել չեմպիոնական միջանցքը»,- գրել է Մարտինեսը։
Նշենք, որ այս հաղթանակով «Բարսելոնան» պատմական ռեկորդ սահմանեց՝ 16-րդ անգամ նվաճելով Իսպանիայի Սուպերգավաթը։ Մադրիդի «Ռեալը» մրցաշարի հաղթող է դարձել 13 անգամ։ Հատկանշական է նաև, որ սա կատալոնացիների վեցերորդ հաղթանակն էր «Ռեալի» նկատմամբ վերջին յոթ հանդիպումներում։
Հետևեք մեզ՝ այստեղ



