Առողջության ապահովագրությունը գործողության մեջ. «Էրեբունի» ԲԿ-ում արդեն իսկ մատուցվում են դժվարամատչելի ծառայություններ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքին տեղում հետևելու, բարեփոխման ու դրա` արդեն գործնականում կիրառման վերաբեյալ բուժաշխատողների ու բուժառուների դիտարկումները լսելու համար Անահիտ Ավանեսյանը այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում էր, հայտնում են նախարարությունից։
«Թեև շուրջ տասն օր է, ինչ ապահովագրության համակարգը մտել է գործնական փուլ, բայց այս բուժկենտրոնում արդեն հասցրել են ապահովագրական փաթեթով դժվարամատչելի բուժծառայություններ տրամադրել մեր քաղաքացիներին:
Դրանց շարքում մի շարք թանկարժեք միջամտություններ են, որոնք մինչև համընդհանուր ապահովագրության ներդնումը պետական պատվերով կամ չէին տրամադրվում, կամ համավճարի տարբերակով միայն մի մասն էր պետության կողմից փոխհատուցվում։
Բուժհաստատություններ այցերից բացի, Անահիտ Ավանեսյանը շարունակում է նաև առցանց տարբերակով պարբերաբար կապ հաստատել Հայաստանի տարբեր բուժկենտրոնների, պոլիկլինիկաների և ամբուլատորիաների բուժանձնակազմի հետ՝ ապահովագրությանն առնչվող յուրաքանչյուր հարց տեղում պարզաբանելու, ճիշտ ուղղորդելու, անհրաժեշտության դեպքում՝ օպերատիվ լուծում տալու համար»,-նշվում է հաղորդգարության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»
2
Утверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосф...
3
Axios: Трамп дал Ирану несколько дней
4
Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»
5
Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»



