Ռոման Գրիգորյանը, Արմեն Համբարձումյանը եւ «Շիրակ»-ի նախկին հարձակվող Ժան-Ժակ Բուգուհին մասնակցել են Արմավիրի «Տորպեդո»-ի խաղերին
СПОРТՆախապատրաստական փուլի շրջանակներում Արմավիրի «Տորպեդո»-ն փետրվարի 12-ին միանգամից երկու ստուգողական խաղ է անցկացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, առաջին հանդիպումը Սոլիգորսկի «Շախտյոր»ի հետ է եղել, որտեղ Արմավիրցիները պարտվել են խոշոր՝ 5:0 հաշվով:
Այս հանդիպմանը Արմավիրի թիմի կազմում ամբողջ խաղին մասնակցել են Ռոման Գրիգորյանն ու Արմեն Համբարձումյանը:
«Տորպեդո»-ի երկրորդ ստուգողական հանդիպումը «Կուբան»-ի հետ եղել: Թիմի մարզիչն այս հանդիպմանը բոլորովին այլ կազմով է ներկայացել: Հանդիպմանը չեն մասնակցել նաեւ Ռոման Գրիգորյանն ու Արմեն Համբարձումյանը: Փոխարենը խաղադաշտ է դուրս եկել «Շիրակ»-ի նախկին հարձակվող Ժան-Ժակ Բուգուհին, որը փոխարինվել է 79-րդ րոպեին: Այս հանդիպումն ավարտվել է արմավիրցիների հաղթանակով, գրանցվել է 2:1 հաշիվը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



