Հնարավոր է՝ փետրվարի 28-ին վերադառնամ և գոտեմարտ անցկացնեմ․ Արման Ծառուկյանը նշել է, թե ում հետ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը խոսել է Bellator-ի նախկին չեմպիոն, ամերիկացի Մայքլ Չենդլերի հետ հնարավոր գոտեմարտի մասին։
«Հնարավոր է՝ փետրվարի 28-ին վերադառնամ և գոտեմարտ անցկացնեմ Մայքլ Չենդլերի հետ։ Տեսնենք՝ ինչ կասի նա։ Ես RAF-ից (ըմբշամարտի կազմակերպություն) խնդրել եմ կազմակերպել մեր հանդիպումը, քանի որ UFC-ում նա փախչում է ինձանից»,- ասել է Ծառուկյանը Արիել Հելվանիի պոդկաստի ժամանակ։
Արման Ծառուկյանը 29 տարեկան է։ Հայ մարզիկը խառը մենամարտերում (MMA) իր նորամուտը նշել է 2016 թվականին, իսկ 2019-ից հանդես է գալիս UFC-ում։ Իր վերջին մենամարտում, որը կայացել էր նոյեմբերին Դոհայում (Կատար) անցկացված UFC Fight Night 264 մրցաշարի շրջանակում, Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթել էր ավստրալացի Դեն Հուկերին։
Հետևեք մեզ՝ այստեղ



