Ամուսինը խեղդամահ է արել կնոջը. հայտնի է պատճառը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադհյա Պրադեշ նահանգի Ինդոր քաղաքում ձերբակալվել է մի տղամարդ, որը մեղադրվում է կնոջ սպանության մեջ: Հանցագործության դրդապատճառն այն էր, որ կինը ութ տարի նրան զրկել էր սեռական հարաբերություններից, հաղորդում է NDTV-ն :
Ոստիկանության փոխկոմիսարի՝ Սրիկրիշնա Լալչանդանիի խոսքով՝ 40-ամյա կինը մահացել է ոստիկանական բաժանմունքում, որտեղ ամուսինը նրան անգիտակից վիճակում է տարել։ Նա պնդել է, որ կինը կորցրել է գիտակցությունը և տանը ուշաթափվել արյան ճնշման հանկարծակի բարձրացման պատճառով։ Սակայն դատաբժշկական փորձաքննությունը մահվան պատճառը խեղդումն է պարզել։
Հարցաքննության ժամանակ տղամարդը խոստովանել է հանցանքը։ Նա նշել է, որ կոնֆլիկտը ծագել է կնոջ կողմից վերջին ութ տարիների ընթացքում իր հետ սեռական հարաբերություն ունենալուց հրաժարվելու պատճառով, ինչը, նրա պնդմամբ, իր մոտ մեծ զայրույթ է առաջացրել։ Ոստիկանությունը շարունակում է միջադեպի հանգամանքների հետաքննությունը։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



