Ավտոբուսը վրաերթի էր ենթարկել հետիոտնի․ մանրամասներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 12-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Zhongtong» մակնիշի N11 ավտոբուսը Չեխովի փողոցում վրաերթի էր ենթարկել հետիոտնի, Երևանի բնակիչ 74-ամյա Հովիկ Ա․-ին։
MediaHub-ի հետ զրույցում «Երևան Ավտոբուս» ՓԲԸ մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել ավտոբուսի վերջնակետում։
«Վարորդը, երբ տրանսպորտային միջոցը կայանելուց է եղել, անվադողով փոքր հարված է հասցրել այդ հատվածով անցնող քաղաքացուն»։
Ասատրյանի խոսքով՝ քաղաքացին ստացել է ոտնաթաթի վնասվածք, վարորդը ցուցաբերել է առաջին բուժօգնություն, այնուհետև կանչել Շտապ օգնություն։
«Քաղաքացին տեղափոխվել է բժշկական կենտրոն, այնտեղ որոշակի միջամտություն է արվել ոտնաթաթի հետ կապված։ Բարեբախտաբար քաղաքացու վիճակը լավ է»,- նշեց «Երևան Ավտոբուս» ՓԲԸ մամուլի քարտուղարը։
Գեղամ Ասատրյանի խոսքով՝ տուժած քաղաքացին դեռ շարունակում է մնալ բուժհաստատությունում։
Էմմա Մարտիրոսյան
Հետևեք մեզ՝ այստեղ



